Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները

Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները
25.10.2015 | 11:26

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 և 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 և 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիևայի, Ե. Տանչևի և Կ. Տուորիի նկատառումների հիման վրա: Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիևան, Ե. Տանչևը, Ս. Բարտոլեն և Ա. Էնդինչը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համարել են ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի եզրակացությունները:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ